Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղագործական ընկերություններ

«Բայեր» ընկերությունը կօգնի Ճապոնիային

«Բայեր» ընկերությունը կօգնի Ճապոնիային

Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից և վերջինիս հետևած ցունամիից հետո քիմիա-դեղագործական ընկերությունը որոշում է ընդունել օգնություն ցուցաբերել տուժածներին:

 

Ինչպես ընդգծեցին ընկերությունում,  «Բայեր»-ն առաջին հերթին շտապ 880 հազ. եվրո (100 մլն յեն)  ֆինանսական օգնություն կտրամադրի ճապոնական Կարմիր խաչին: Այդ միջոցները կտրամադրվեն այն շրջաններին և անհատներին, որոնք խիստ տուժել են աղետի հետևանքով: Բացի դրանից, ընկերությունը մտադիր է օգնել Ճապոնիայի առողջապահական ծառայություններին  խիստ անհրաժեշտ բժշկական միջոցներով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 120 հազար եվրո:

Բացի անհապաղ օգնության տրամադրումից, ընկերությունը կոչ է արել ողջ աշխարհում իր աշխատողներին նվիրատվություն անել  Bayer Care հիմնադրամի միջոցով: Այդպիսով ընկերությունն նվիրատվություններին կավելացնի 250 հազ եվրո: Այդ միջոցները կծախսվեն առավել տուժած շրջաններից մեկի վերականգնման ծրագրի համար, որը դեռ պետք է մշակել:

 

«Բայեր» ընկերությունը  Ճապոնիայում գործում է ավելի քան 100 տարի և ունի  մոտ 3.660 աշխատակից: Աշխատողներից ոչ ոք չի տուժել երկրաշարժից և ցունամիից:

Սկզբնաղբյուր. regnum.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ